Եթե Օջալանն ազատ արձակվի, քրդական հարցը կլուծվի. Մեհմեդ Ալի Բիրանդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ճանաչված քաղաքական մեկնաբան, լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը հանդես է եկել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) եւ դրա` Իմրալիի բանտում ցմահ բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ կապված ցնցող հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Սամանյոլու հաբեր»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով քրդական խնդրի լուծման հարցում թուրքական իշխանությունների հասած կետին, Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (BDP) պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու ու PKK-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով դատարանի առաջ կանգնեցնելու` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ջանքերին, Բիրանդը հայտարարել է. «Եթե Օջալանն ազատ արձակվի, քրդական հարցը շատ արագ կլուծվի»:

«Եթե BDP-ի պատգամավորների անձեռնմխելիությունը վերացվի եւ նրանք հայտնվեն բանտերում, ապա PKK-ն ավելի կուժեղանա: Դրանով ոչ թե քրդական խնդիրը կլուծվի, այլ հակառակը` ավելի կսրվի», -ասել է նա:

Բիրանդն ավելի վաղ իր հրապարակումներից մեկում գրել է, որ Թուրքիայի իշխանությունը պետք է օրինակ վերցնի աշխարհում նման խնդիրների լուծման փորձից, դադարեցնի քրդերի դեմ զինված հարձակումները, համաներում հայտարարի PKK-ին, ազատ արձակի Օջալանին եւ խնդրին քաղաքական լուծում տա, ինչին Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանն արձագանքել էր, թե «Բիրանդի կյանքը չի հերիքի իր այդ գրածները տեսնելու համար»: Բիրանդն էլ պատասխանել էր, որ ինքն «այլ ելք չի տեսնում», եւ որ «աշխարհի փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ Թուրքիան գալու է դրան»:

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է