1 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպումից հետո Իտալիա ծրագրված այցից առաջ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն անակնկալ կերպ Վաշինգտոնից կարճատեւ այց է կատարել Բրյուսել: «ԱզերիՊրեսիե թուրքական գրասենյակը հայտնել է, որ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության ղեկավարության հետ: Հանդիպումներում քննարկվել է «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության դեմ պայքարի հարցը: