Արամ Ա-ն մեկնել է Կահիրե` շնորհավորելու ղպտիների նորընտիր պատրիարքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 22-ին մեկնել է Կահիրե` անձամբ շնորհավորելու ղպտիների եկեղեցու նորընտիր պատրիարք Թավատրոս Բ-ին: Վեհափառի հետ Կահիրե են մեկնել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Նարեկ արք. Ալեմեզյանը (Միջեկեղեցական հարաբերությունների վարչություն) եւ Մեսոպ վրդ. Սարգիսյանը (գավազանակիր):Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ողջունելով Թավատրոս Բ-ին` վերահափառ հայրապետն ընդգծել է ղպտի եւ հայ եկեղեցիների դարավոր բարեկամությունը եւ գոյություն ունեցող սերտ համագործակցությանը նոր թափ տալու անհրաժեշտությունը:
Թավատրոս պատրիարքը, աջակցելով վեհափառի առաջարկներին, անդրադարձել է երկար տարիներ վեհափառի կողմից կատարված օժանդակություններին:Պատրիարքի եւ վեհափառ հայրապետի ճաշկերույթին ներկա են եղել 50 արքեպիսկոպոսներ եւ աշխարհականներ, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսըպատրիարքի հետ զրուցել է նաեւ Եգիպտոսի ներքին իրավիճակի մասին:Վեհափառ հայրապետը նույն օրը վերադարձել է Անթիլիաս: