2 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Բրյուսելում Եվրահանձնաժողովը հերթական գնահատականը կտա վերջին տարվա ընթացքում Թուրքիայի կողմից Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ կատարված քայլերին: Զեկույցի նախագծում Եվրահանձնաժողովը, մասնավորապես, իր լուրջ մտահոգությունն է հայտնում Թուրքիայիում խոսքի ազատության սահմանափակման առնչությամբ եւ փաստում. «Սեփական տեսակետը ազատորեն արտահայտելու համար դատապարտված լրագրողների ու մտավորականների թիվը անցնող տարվա ընթացքում նվազելու փոխարեն ավելացել էե: Հիշատակելով նաեւ «Ակոսե թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը` փաստաթուղթը արձանագրում է. «Այս ամենը նպաստում է երկրում ինքնագրաքննության մթնոլորտի ձեւավորմանըե: Ըստ եվրոպացի փորձագետների, Թուրքիան անցնող տարվա ընթացքում շատ քիչ բան է արել նաեւ քաղաքական գործընթացների վրա բանակի ազդեցությունը նվազեցնելու, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ: «Կոռուպցիան շարունակում է մնալ հասարակության ամենատարածված չարիքներից մեկը, արդարադատության համակարգի անաչառությունը շարունակում է կասկածներ հարուցել, - փաստում է զեկույցն ու հավելում,- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների համաձայն` միայն անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիան առնվազն 330 անգամ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիանե::