Միջազգային

Հալեպահայ ռեժիսորը ձերբակալվել է անօրինական գործողություններ կատարելու մեղադրանքով

1 րոպեի ընթերցում

Հալեպահայ ռեժիսորը ձերբակալվել է անօրինական գործողություններ կատարելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի պետական անվտանգության գրասենյակը տեղեկացրել է, որ հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն իր երկու ոչ հայ ընկերների հետ ձերբակալված են եւ գտնվում են իրենց մոտ: Նրանք ձերբակալվել են անօրինական գործողություններ կատարելու մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ գրասենյակը չի մանրամասնել կոնկրետ օրենքի ինչպիսի խախտում է թույլ տվել Ավո Գաբրիելյանը:

Ռեյիսյանի խոսքով` Արտակարգ իրավիճակների Հալեպի հայկականշտաբին Գաբրիելյանի ձերբակալման մասին տեղեկությունը հայտնել են նրա հարազատներն ու ընկերները: Անվտանգությանգրասենյակը հայտարարել է, որ անհրաժեշտ հետաքննություն է տանում եւ մինչեւ դրանց ավարտը որեւէ միջնորդություն չի ընդունվում:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա, Ռեյիսյանի տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, պայթյուններ եւ կրակոցներ չկան:

Դամասկոսի հայկական համայնքի ներկայացուցիչը նույնպես տեղեկացրեց, որ մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում