Տարածաշրջանային

Էրդողան. Թուրքիան չի ժխտում քրդերի դեմ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ՝ ռազմական գործողություն պատրաստելով Հյուսիսային Իրաքում դիրքավորված քրդերի դեմ, պայքարում է ահաբեկչության դեմ եւ պաշտպանում է իր քաղաքացիների կյանքը, իտալական «Stampaե թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան հարգում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց մեր նպատակը Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկչական գրոհները կասեցնելն էե,- ասել է նա Իտալիա իր այցի նախօրեին, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 7-8-ը: Իտալիա պաշտոնական այցի ընթացքում Էրդողանը բանակցություններ կանցկացնի Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի, արտաքին գործերի նախարար Մասիմո դ՝ Ալեմայի հետ եւ հանդիպում կունենա ընդդիմության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում