Նկարիչների միությունում բացվել է Հայաստանի բնության սիրահար նկարիչ Առաքել Առաքելյանի ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր նկարիչ Առաքել Առաքելյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում նոյեմբերի 13-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նկարչի դուստրը` Անուշ Առաքելյանը, նշեց, որ ցուցահանդեսի անցկացման գաղափարը պատկանում է իրեն եւ իր եղբորը` Սեդրակ Առաքելյանին:

«Որոշեցինք այս տարի կազմակերպել հայրիկիս աշխատանքների ցուցադրությունը, որովհետեւ այս տարին հոբելյանական է. լրանում է նրա 85-ամյակը: Ողջ կյանքի ընթացքում չստացվեց, որպեսզի նա անհատական ցուցահանդես ունենա, այդ պատճառով մենք որոշեցինք, որ անպայման պետք է ցուցադրենք նրա աշխատանքները, իր անսահման սերը բնության նկատմամբ»,- ասաց Առաքելյանը: Նրա խոսքով` ցուցահանդեսում ներկայացված են տարբեր` Ազգային պատկերասրահից, Չարենցավանի եւ Աբովյանի պատկերասրահներից, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղափոխված աշխատանքներ:

«Ներկայացված են տարբեր ժանրային ուղղվածության աշխատանքներ, հիմնականում բնապատկերներ: Հայրս պարզապես սիրահարված էր Եղեգնաձորին: Ամեն տարի աշնանը նա ուղեւորվում էր Եղեգնաձոր եւ մինչեւ ձմեռ այնտեղ էր ապրում մի տնակում, շարունակ նկարում ընկերների հետ»,- պատմեց նկարիչ դուստրը:

Նա նշեց, որ իր հոր բնանկարներում իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ Լոռին, Բյուրականը, Խնձորեսկը, Արարատ լեռը:

Ցուցահանդեսին ներկայացված է 86 աշխատանք: Այն բաց կլինի այցելուների համար մինչ նոյեմբերի 23-ը: Միջոցառմանը ներկա էին նկարչի ընկերները, գործընկերները, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ:

Առաքել Առաքելյանը ԽՍՍՀ վաստակավոր նկարիչ էր, գեղանկարիչ: 1958 թվականից հանդիսանում էր Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է 1991 թվականին:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել