Միջազգային

Հալեպի հայաշատ թաղամասերում կրակոցներ եւ պայթյուններ չկան

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում կրակոցներ եւ պայթյուններ չկան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի քրիստոնյա եւ հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը: «Հանգիստ իրավիճակին զուգահեռ մարդկանց տրամադրություններն էլ բարձր են»,-ասաց նա:

Անդրադառնալով Դեր Զորի Սբ. Նահատակաց եկեղեցուն` Ռեյիսյանը նշեց, որ հուշահամալիրը եւ եկեղեցին չեն ավերվել: Ռազմական գործողությունների հետեւանքով փլուզվել է եկեղեցու հետեւի շենքը, այրվել է կողքի շինությունը, սակայն «եկեղեցին երբեք թիրախ չի եղել»: Ուժգին պայթյունների հետեւանքով ջարդվել են եկեղեցու ապակիները:Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսիգլխավորությամբ իրավիճակի մի փոքր կայունանալուն պես միջոցներ կձեռնարկվեն եկեղեցուն պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին, ապա նրանց մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Սիրիայում մոտ 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում