Քաղաքականություն

ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպմանը միասնական թեկնածուի հարց չի քննարկվել. Հովսեփ Խուրշուդյան

1 րոպեի ընթերցում

ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպմանը միասնական թեկնածուի հարց չի քննարկվել. Հովսեփ Խուրշուդյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների` նոյեմբերի 12-ին «Ժառանգության» գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք ներքաղաքական հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:Հիմնական քննարկումները եղել են «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկած 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցելու հարցերի շուրջ: «Իրենք իրենց օրակարգի ընդհանուր հարցեր առաջ քաշեցին, «Ժառանգությունն» էլ ներկայացրեց իր օրակարգին վերաբերող հացեր»,- ասաց Խուրշուդյանը` հավելելով, որ հանդիպման արդյուքները ներկայացնելու են կուսակցության վարչությանը, որից հետո կորոշվի, թե որքանով է նպատակահարմար շարունակել այս հանդիպումները:Խուրշուդյանի խոսքով` միասնական թեկնածու առաջադրելու հարցը չի քննարկվել:

Հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ներկա են եղել Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Ժառանգություն»-ից Հովսեփ Խուրշուդյանը և Արմեն Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում