Լիտվայի ընտրանու դեմ խաղին հարցականի տակ է Հայաստանի հավաքականի մի քանի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ նոյեմբերի 14-ին կայանալիք խաղին հարցականի տակ է մեր ընտրանու մի քանի առաջատար ֆուտբոլիստների մասնակցությունը: Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցիՅուրա Մովսիսյանը. հարձակվողըբժշկական հետազոտություն կանցնի Գերմանիայում:
Լիտվայի հետ խաղը վերջինը կլինի հավաքականի երկար տարիների ավագ Սարգիս Հովսեփյանի կարիերայում: «Ես միշտ կողմ եմ եղել, որ նա մնա, բայց դա նրա անձնական որոշումն է»,-ասաց Մինասյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը դրական բնութագրեց Հովսեփյանին` նրան համարելով «մեծ պրոֆեսիոնալ և լեգենդար ֆուտբոլիստ»:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզիչը նշեց նաեւ, որ Լիտվայի հավաքականին հաղթելու մեծ ցանկություն կա:
Հայաստանի ու Լիտվայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Մեր ընտրանին Լիտվայի դեմ ընկերական խաղ է անցկացրել նաև 2011թ. օգոստոսի 10-ին, Կաունասում։ Հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով` 3։0 հաշվով։