Առեւանգված հայերին ազատ արձակելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերի վիճակը դեռեւս անորոշ է: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց հալեպահայ համայնքի ներակայացուցիչ Հրայր Ագուիլյանն` ավելացնելով, որ շարունակվում են բանակցությունները նրանց ազատ արձակելու ուղղությամբ:Նրա խոսքով` Հալեպում նոյեմբերի 7-ի առավոտյան իրավիճակը հանդարտ է հատկապես հայաբնակ թաղամասերում: Կառավարական բանակը հսկում է թաղամասերը, սակայն չի բացառվում, որ ամեն վայրկյան հանդարտ վիճակը կարող է վտանգավոր դրության վերածվել:

«Հալեպահայը պատրաստ չէր այսպիսի օրերի, մենք ապրում էինք հանգիստ, հանդարտ կյանքով: Արդեն չորս ամիս է` հալեպահայերն անգործ են, եւ աշխատավայրերը` փակ: Ունեցած մի փոքր գումարով փորձում ենք առօրյա կարիքները հոգալ, բայց մինչեւ երբ կկարողանանք դիմանալ, Աստված գիտի»,- նշեց Հրայր Ագուիլյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ դրական փոփոխություններ չկան, ամենուրեք ավերված շինություններ են, հայեր են նահատակվում: Հալեպահայության անորոշ եւ անկայուն վիճակը շարունակվում է` կարիք ունենալով հոգեբանական եւ բարոյական օժանդակության:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Իսկհոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում զինյալները Բեյրութից Հալեպ ուղեւորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում: Նրանք իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայազգիներ են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբներ:Հայտնի է առեւանգված հայերի ինքնությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ: Վերջինն արդեն ազատ է արձակվել:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում