Արևմուտքին պետք է Սիրիայի ռեժիմի փոփոխությունը ռազմական ուժի միջոցով. Սերգեյ Լավրով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքին պետք է Սիրիայի ռեժիմի ռազմական ուժով փոփոխությունը և ընդդիմությանը փորձում են համախմբել հենց այդ հարթության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Սիրիայի ներքին կոնֆլիկտում մենք ոչ մի կողմին չենք աջակցում: Մեր համակրանքը պատկանում է սիրիական ժողովրդին: Ռուսաստանն ի սկզբանե հանդես է եկել արյունահեղությունը և զինված բռնությունը դադարեցնելու կոչերով, որտեղից էլ որ այն սերի»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Մոսկվան շարունակում է դատապարտել Սիրիայում ցանկացած միջազգային հումանիտար իրավունքի խախտում: Նրա խոսքով` բազմաթիվ արտաքին, այսպես ասած, «խաղացողներ» պաշտպանում են զինված ընդդիմությանը և նույնիսկ արդարացնում են նրանց գործողությունները: