Հալեպում առեւանգված հայերի ազատ արձակման աշխատանքները շարունակվում են. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ եւ քրիստոնեական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ որոշ թաղամասերում, սակայն, շարունակվում են բախումները:Ռեյիսյանի խոսքով` հանգիստ իրավիճակին զուգահեռ մարդկանց տրամադրությունն ավելի լավ է, նրանք փորձում են վերադառնալ բնականոն կյանքին:Ինչ վերաբերում է Հալեպի մոտակայքում առեւանգված հայերին, ապա Ռեյիսյանը նշեց, որ դեռեւս փոփոխություն չկա: Նրանց ազատ արձակելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Զինյալ ապստամբները հոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Բեյրութից Հալեպ ուղեւորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել են Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում եւ սկսել ստուգել ավտոբուսը: Այնուհետեւ նրանք իջեցրել ուղեւորներին եւ առանձնացրել քրիստոնյա ուղեւորներին, որի հետո ազատ են արձակել կանանց եւ երեխաներին, սակայն իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայազգիներ են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբներ: Նրանց թվում նաեւ ասորի եւ քուրդ կա:Տեղեկություններ կան, որ սեւազգեստ զինված ապստամբները տղամարդկանց ծնկի են իջեցրել եւ սկսել հարվածել, այնուհետեւ տարել անորոշ ուղղությամբ:Արդեն հայտնի է մի քանի առեւանգված հայերի ինքնությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ:

Բախումները սիրիական այլ քաղաքներում շարունակվում են: Արաբական ՍԱՆԱ-ն հաղորդում է, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող Սայիդա Զեյնաբ արվարձանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել, 25-ը` վիրավորվել: Վիրավորների թվում երեխաներ կան:

Սիրիայում մոտ 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Հայերեն English Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին