ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հալեպի մոտակայքում առեւանգված հայերի անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 29-ին Բեյրութից Հալեպ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսի 10 ուղեւորներ են առեւանգվել, այդ թվում` 7 հայեր: Արդեն իսկ հայտնի են առեւանգված հայ ուղեւորներից 5-ի անունները: Արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ին հայտնեց առեւանգվածների անունները` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ։

Իր հերթին Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց նաեւ 6-րդ հայ առեւանգվածի մասին: Վերջինս Կոկո անունով հայ է, ում ազգանունը դեռեւս ճշտվում է: Ռեյիսյանի խոսքով` բոլոր 10 առեւանգվածների անունները դեռեւս չկան, այժմ աշխատանքներ են տարվում նրանց անվտանգ կերպով Հալեպ վերադարձնելու ուղղությամբ: Լուրեր են շրջանառվում, որ առեւանգվածների մեջ մեկ ասորի եւ մեկ քուրդ կա:

Ռեյիսյանը նաեւ հերքել է լուը այն մասին, թե առեւանգվածների համար փրկագին են պահաջել:

Հալեպի մոտակայքում զինյալ ընդդիմադիրները հոկտեմբերի 29-ին կանգնեցրել են Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 10 մարդու։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ընդդիմադիրները կառավարությանը կոչ են արել վերադարձնել իրենց 150 ընկերներին, եւ իրենք ազատ կարձակեն առեւանգվածներին:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը