Միջազգային

«Սենդի» փոթորիկը սոցցանցերում «մրրիկ» Է առաջացրել նշանավոր անձանց Էջերում, Քիմ Քարդաշյանը խուսափել Է փոթորկից

1 րոպեի ընթերցում

«Սենդի» փոթորիկը սոցցանցերում «մրրիկ» Է առաջացրել նշանավոր անձանց Էջերում, Քիմ Քարդաշյանը խուսափել Է փոթորկից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մոլեգնող «Սենդի» փոթորիկը «մրրիկ» Է առաջացրել սոցիալական ցանցերում. նշանավոր անձինք եւ քաղաքական գործիչները Facebook-ի եւ Twitter-ի իրենց Էջերում մեկնաբանում են, թե ինչ Է տեղի ունենում:

«Անդորր փոթորկից առաջ» գրել Է գործարար տիկին, կին գրող, ֆոտոմոդել, միլիարդատեր Դոնալդ Թրամպի դուստր Իվանկա Թրամպը:

«Ինչու՞ են փոթորկի պատճառով բոլորն այսպիսի խուճապի մեջ: Բավական Է բացասական Էներգիա տարածեք: Մտածեք լավ բաների մասին եւ աղոթեք անդորրի համար»,- կոչ Է անում սկանդալներով հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը:

«Վերադարձել եմ Մայամի: Խուսափեցի փոթորկից: Աղոթում եմ Արեւելյան ափին բոլոր գտնվողների համար: Հուսով եմ, որ ձեզ ոչինչ չի սպառնում»,- գրել Է ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը:

«Է՜յ, Արեւելյան ափ: Ինչպե՞ս եք: Դիտում են նորությունները. բոլորը սարսափելի տեսք ունեն: Ամեն ինչ լավ կլինի, Աստված ձեզ պահապան»,- նշված Է դերասանուհի Էվա Լոնգորիի Էջում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում