Ֆուտբոլ

Հայաստանի Գավաթի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 8-ին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Գավաթի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նշանակված հանդիպումները կսկսվեն ժամը 18:00-ին:

Հուլիսի 3-ից հետաձգված «Գանձասար»-«Փյունիկ» և օգոստոսի 11-ից հետաձգված «Բանանց»-«Շիրակ» հանդիպումները կկայանան նոյեմբերի 7-ին` ժամը 15:00-ին:

Հոկտեմբերի 21-ից հետաձգված «Ուլիս»-«Արարատ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին` ժամը 18:00-ին: Հոկտեմբերի 21-ից հետաձգված «Իմպուլս»-«Գանձասար» և «Բանանց»-«Միկա» հանդիպումները կկայանան նոյեմբերի 21-ին` ժամը 14:00-ին: Հոկտեմբերի 21-ից հետաձգված «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին:

Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է նաեւ, որ 2012-2013թթ Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը կկայանա ՀՖՖ գրասենյակում նոյեմբերի 8-ին` ժամը 15:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում