Միջազգային

Զինյալները Դամասկոսի մոտակայքում հոգեւորականի են սպանել

2 րոպեի ընթերցում

Զինյալները Դամասկոսի մոտակայքում հոգեւորականի են սպանել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները հոկտեմբերի 25-ին սպանել են Դամասկոսի Կատանա շրջանում գտնվող Մար Իլյաս հունական ուղղափառ եկեղեցու Ֆադի Հիդադ անունով հոգեւորականին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հոկտեմբերի 18-ին զինյալները նրան առեւանգել էին Նոր Աարտուզ գյուղում:Դամասկոսում հունական ուղղափառ պատրիարքարանը հայտնել է, որ այսօր հայտնաբերվել է Ֆադի Հիդադի դին` գլխի հրազենային վնասվածքով ընկած Դամասկոս-Կունեյտրա ճանապարհին:Մեկ այլ աղբուր տեղեկացնում է, որ նախքան սպանելը զինյալները հսկայական փրկագին են պահանջել:

Սիրիայի զինված ուժերը կրակ են բացել զինյալների ուղղությամբ, որոնք փորձում էին Լիբանանի սահմանից մուտք գործել սիրիական Թալկալլախ շրջան:Զինված ուժերը Հոմսի շրջանում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել, որոնք թաքցված են եղել մեծ անվադողերի մեջ:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջին տեղեկացանք, որ Հալեպի ֆրանս-սիրիական հիվանդանոցի մոտակայքում, որը գտնվում է Սիրյան Ջդիդե թաղամսում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Կան զոհեր եւ վիրավորներ, որոնց մասին տեղեկություններ չեն հաղորդվում:Բախումներ են տեղի ունենում Արակուբ, Կուստուլ Հարամի, Նոր Գյուղի, Բաբ ալ Հադիդ շրջաններում: Տեղեկություններ կան նաեւ, որ Ազատ բանակը նահանջել է Աշրաֆիե եւ Ջալաա թաղամասից:

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրել է, որՀալեպի հայկական թաղամասերում հոկտեմբերի 25-ի վաղ առավոտից պարզ լսելի են շուրջը տեղի ունեցող պայթյունների եւուժգին կրակոցներիձայներ:Հոկտեմբերի 24-ի երեկոյան եւս հարձակումներ են եղել Հալեպի քրիստոներական թաղամասերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում