1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, որը երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրել է անօրինականությունների մեջ, մտադիր է «շուտով Գերմանիայից վերադառնալ Վրաստանե: Այդ մասին նա երկուշաբթի օրը հայտարարել է թբիլիսյան «Իմեդիե հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մյունխենում գտնվող Օկրուաշվիլին ասել է, որ ինքը «Վրաստան վերադառնալու հետ կապված խնդիրներ չունիե, բայց ցանկանում է վերադառնալ այն ժամանակ, երբ «քաղաքական գործունեությունը շարունակելու հնարավորություն կստանաե: Օկրուաշվիլին հայտարարել է, որ «հարկադրված է եղել մեկնել Վրաստանիցե: «Իրավապահ մարմինների աշխատակիցները ինձ իմ բնակարանից տեղափոխեցին Թբիլիսիի օդանավակայան, ինքնաթիռի տոմս ու այցագրով անձնագիր տվեցին, որից հետո նստեցրին ինքնաթիռ, եւ ես մեկնեցի Մյունխենե,-հայտնել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը: