Մշակույթ

Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը կմասնակցեն սիրիահայերի օգնության բարեգործական համերգին

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը կմասնակցեն սիրիահայերի օգնության բարեգործական համերգին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիահայերի օգնության հիմնադրամի» համար Միացյալ Նահանգների Փասադենայի «Pasadena CIVIC» հայտնի համերգային սրահում նոյեմբերի 11-ին տեղի կունենա բարեգործական համերգ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Itsmyseat.com կայքը, «Hye AID»` Հայ օգնության բարեգործական համերգի շրջանակներում կենդանի կատարումներով հանդես կգան աշխարհահռչակ երաժիշտ կատարողներ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Արմեն Մովսիսյանը, Element Band-ը, Dirty Diamond-ը, Գլենդելի նվագախմբի անդամներ Ադիս Հարմանդյանը եւ Միքայել Ավետիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում