Հասարակական

Dasaran.am-ը համակարգիչ է նվիրել Երևանի թիվ 174 դպրոցին

2 րոպեի ընթերցում

Dasaran.am-ը համակարգիչ է նվիրել Երևանի թիվ 174 դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Dasaran.am» կրթական ծրագիրը հյուրընկալվել է Երևանի թիվ 174 դպրոցում: «Dasaran.am» կրթական ծրագրի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ դպրոցը պարգևատրվել է համակարգչով և բազմաթիվ այլ նվերներով, ինչը նպատակ ունի հեշտացնել Dasaran.am-ի «Էլեկտրոնային մատյան» բաժնում դպրոցի կողմից կատարվող անհրաժեշտ մուտքագրումները:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին կրթական ծրագրի գրասենյակից, այցելության ընթացքում տեղի է ունեցել հանդիպում «Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի և 174 դպրոցի աշակերտների միջև, անցկացվել է ինտելեկտուալ հարցերից կազմված վիկտորինա-խաղ, որին դպրոցականները շատ ակտիվ մասնակցել են և արժանացել բազմաթիվ մրցանակների:

174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանը նշել է, որ Dasaran.am-ի շնորհիվ ուսուցիչներն այժմ տիրապետում են համակարգչին, իսկ ծնողները կարողանում են ամեն պահ կապի մեջ լինել դպրոցի հետ, իմանալ իրենց երեխայի առաջադիմության և վարքի մասին:

Dasaran.am-ին այսօր միացած է արդեն 368 դպրոց, 324 000 գրանցված բաժանորդ, որոնցից մոտ 40.000-ն օրական օգտվում է բազմաթիվ ծառայություններից, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում