«Զաման»-ի սյունակագիրն անդրադարձել է թուրքական մամուլում հայկական թեմատիկայի չլուսաբանելուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Զաման» պարբերականի հայազգի սյունակագիր Էթյեն Մահչուպյանն իր հերթական հոդվածներից մեկում անդրադարձել է Թուրքիայում և Ադրբեջանում հայերի հետ կապված իրադարձություններին և այդ երկրներում դրանք չլուսաբանելու հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մահչուպյանն իր հոդվածում նախ անդրադարձ է կատարել 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելուն: Չնայած այն հանգամանքին, որ դատական հենց առաջին նիստի ժամանակ Սաֆարովը հայտարարել էր, որ իր գործողության նպատակը «բոլոր հայերին վերացնելն է», այդուհանդերձ վերջինս ցմահ ազատազրկվելուց հետո արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:

Անդրադառնալով Հունգարիայի և Ադրբեջանի միջև կնքված ամոթալի գործարքին` հոդվածագիրն ընդգծում է. «Մեկը փողի համար անտեսեց բարոյականությունը, իսկ մյուսը բարոյականությունը փողով գնեց: Այժմ անդրադառնամ գլխավոր հարցին. միթե այս ամենը տեղեկատվական արժեք չուներ: Իսկ եթե ուներ, ապա ինչու որոշ դեպքերից բացի թուրքական մամուլը չանդրադարձավ այս խնդրին: Արդյոք նրա համար, որ մարդասպանը թուրք էր, իսկ զոհը հայ»:

Մահչուպյանն անդրադառնում է նաև 2011 թվականի ապրիլի 24–ին Թուրքիայի բանակում ծառայող հայազգի Սևակ Բալըքչըի սպանությանը, որը, ըստ թուրքական կողմի, տեղի էր ունեցել պատահականության արդյունքում: Արձանագրելով, որ այս դեպքը ևս թուրքական մամուլում մնաց չլուաբանված, հոդվածագիրն անցում է կատարում Ստամբուլում 2012 թվականի շախմատի օլիմպիադային, որտեղ հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականը: Սակայն թուրքական մամուլը, որոշ բացառություններով, հրաժարվեց լուսաբանել համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունը: «Ըստ Ձեզ` ինչը կարող է լինել այս երևույթի պատճառը: Արդյոք այն, որ օլիմպիադայի մասնակիցներից մեկն էլ Հայաստանն էր, և որ հենց նա դարձավ առաջինը»,-գրում է Մահչուպյանը` եզրակացնելով, որ նմանօրինակ դեպքերը մութ պահելով Թուրքիան ինքն իրեն դնում է չափազանց վատ և տխուր վիճակում:

Հայերեն

Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման ուղիները

RAYE-ը 11 անվանակարգով գլխավորում է «Գրեմմի-2027»-ի հավակնորդների ցանկը

Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է նախապատրաստվում․ Ուշակով

Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել համաձայնել Ուկրաինայում կրակի դադարեցմանը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում

Նոյեմբերի 17-ի միջոցառումների անոնս

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 13 հարց

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասին

Գենետիկ հետազոտություններից մինչև անհատական բուժման մոդելավորում. Միջազգային աշխատաժողով՝ Երևանում

Բրյուսելում քննարկվում են Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի անվտանգության ու հաղորդակցային կապերի հարցերը