Սերգեյ Լավրով. Կոսովոյի կարգավիճակի որոշման շուրջ իրադրությունը «շատ տագնապալի էե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կոսովոյի կարգավիճակի որոշման շուրջ իրադրությունը «շատ տագնապալի էե: «Նրանք, ովքեր պաշտպանում էին Կոսովոյի անկախության շուտափույթ հռչակման կոչերը, միայն այժմ են սկսում հասկանալ, թե ինչպիսին կլինեն դրա հետեւանքները տարածաշրջանի համարե,-նշել է նախարարը: «Եվ որպեսզի այդ հիմնախնդիրները չդառնան համաշխարհային հիմնախնդիրներ, մենք առաջարկում ենք մեր գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, վերլուծել իրադրությունըե,-հավելել է Լավրովը: