Իտալական լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանի հետ խաղին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մունդիալ 2014-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը մեծ արձագանք է գտնում ոչ միայն հայկական զանգվածային լրատվական միջոցներում, այլ նաեւ իտալական պարբերականներում:

Իտալական «La Gazetta dello sport»-ն անդրադառնալով երկար սպասված այս խաղին, շեշտել է, որ Երեւանում Իտալիայի հետ խաղին սպասում են անհամբերությամբ: «Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին «Զվարթնոց» օդանավականում դիմավորելու եկած ֆուտբոլասերների նման արարքը մեծ արձագանք գտավ ֆեյսբուքում, իսկ այս արարքը որակվեց որպես «ազգային հպարտության ոտնահարում»…: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ավելի շատ գոլ է հեղինակել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, քան Սամուել Էտոն: Իսկ ինչ վերաբերում է «Շախտյոր»-ի կիսապաշտպանը Հենրիխ Մխիթարյանին, ապա ֆուտբոլիստն արդեն ապացուցեց «Յուվենտուս»-ի դեմ խաղում, որ մարզադաշտում ընդունակ է խնդիրներ առաջացնել մրցակցի համար»,-մեջբերում է պարբերականը` ավելացնելով նաեւ, որ Հայաստանի հավաքականից վախենալ պետք չէ:

Մեկ այլ պարբերական` «Gazzettadelsud»-ը, Հայաստանի հետ առաջիկա խաղում հիմնական խնդիր համարում է Մարիո Բալոտելիի` մեկնարկային կազմում չընդգրկվելը: Խնդիրը այն է, որ Բալոտելին հիվանդացել է: Սակայն հոկտեմբերի 11-ի երեկոյան մարզումից հետո Չեզարե Պրանդելիին, հրապարակեց Իտալիայի հավաքականը կազմը, որտեղ կար նաեւ Մարիոյի ազգանունը: Աշխարհի քառակի չեմպինները խաղադաշտ դուրս կգան հետեւյալ կազմով` Բուֆոն, Մաջո, Բարցալի, Բոնուչի, Կրիշիտո, Դե Ռոսի, Պիրլո, Մարկիզիո, Մոնտոլիվո, Օսվալդո և Բալոտելի:

Հյուսիսիտալական «Gazzettino» պարբերականը Հայաստանի հետ խաղից առաջ հետաքրքիր էքսկուրս էր կատարել` վերհիշելով իտալացիների անցած ուղին ֆուտբոլի աշխարհի առաջնություններում: «Հիմա հերթը Հայաստանին է: Սակայն Իտալիան աջ ոտքով է ուզում սկսել մի ուղի, որը նրան կտանի դեպի Բրազիլիա»,-եզրափակում է հոդվածագիրը:

Մինչ իտալական պարբերականները գլուխ են կոտրում գտնելու Հայաստանի ընտրանու դեմ հակախաղի սեփական տարբերակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցույց է տալիս իր «բարձր» կարգը` հրաժարվելով 55 հազար մարզասեր տեղավորող «Հրազդան» մարզադաշտում լրագրողների համար նախատեսված 30-ից ավելի տեղերից մեկը տրամադրել Հայաստանի պետական լրատվական գործակալությանը` «Արմենպրես»-ին:

Մեկնաբանությունն ավելորդ ենք համարում եւ հաջողություն ենք մաղթում մեր երկրի ազգային հավաքականին Եվրոպայի փոխչեմպիոնի դեմ կարեւոր խաղում:

Պատրաստեց` Վարվառա Հայրապետյանը

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում