Քրդական բանվորական կուսակցությունը պայթեցրել է Իրան-Թուրքիա գազատարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը շարունակում է տարատեսակ գործողություններ իրականացնել: Այս անգամ Քրդական բանվորական կուսակցությունը պայթեցրել է Իրան-Թուրքիա գազատարը, որի հետևանքով երկու երկրների միջև գազամատակարարումը դադարեցվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե գազատարի պայթյունի հերևանքով Իրան-Թուրքիա գազատարը ինչքան վնաս է կրել: Միայն դա պարզելուց հետո է հնարավոր ասել, թե երբ գազատարը կրկին հնարավոր կլինի շահագործել»,- հայտնել է էներգետիկ ոլորտի աշխատակիցներից մեկը:

Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան` տեղական ժամանակով 04:20-ին Դողուբայազըդի Թանըքթեփե գյուղում: Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ` քրդական կուսակցության անդամները, նախօրոք փոս փորելով, պայթուցիկ են տեղադրել գազատարի շրջանում, ինչից հետո հարմար պահին հեռակառավարման վահանակի միջոցով պայթեցրել են այն: Պայթյունից հետո գազը սկսել է տարածվել շրջակա տարածքում: Գյուղի բնակիչները, արթնանալով պայթյունի ձայնից և զգալով գազի հոտը, խուճապի են մատնվել: Թուրքական անվտանգության աշխատակիցներն անմիջապես սկսել են աշխատանքներ տանել վթարը վերացնելու, ինչպես նաև հնարավոր հետագա ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով:

Հայերեն

Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը

ԱՄԷ և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են flydubai ավիաընկերության չվերթի միջադեպը

Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. մանրամասնում Գագիկ Սուրենյանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով

14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրած անձը ձերբակալվել է

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

Ռուսական օդուժի հարվածներից վիրավորներ կան Կիևում և Օդեսայում

Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները «հերոս» են անվանել Դուբայից Թել Ավիվ թռնող ինքնաթիռը կործանումից փրկած հնդիկ օդաչուին

Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը