Քրդերը Թուրքիայի սահմանին բանակ են ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավում բնակվող քրդերը, օգտվելով Սիրիայի ճգնաժամից և լարված թուրք-սիրական հարաբերություններից, քայլեր են ձեռնարկում անկախանալու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թուրքական Haberler.com կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի հետ սահմանին բնակվող քրդերը սիրիական սահմանամերձ Քոբանի քաղաքում իշխանությունն արդեն իսկ վերցրել են իրենց ձեռքը:

Թուրք լրագրողի ներկայացմամբ` քրդերը սահմանային շրջանում արդեն իսկ անցակետեր են տեղադրել, որոնց վրա բարձրացված է անկախ Քրդստանի դրոշը: Շուրջ 120 հազար բնակիչ ունեցող քաղաքի անվտանգությունը պահպանում են «Քրդստանի ժողովրդական ջոկատներ» բանակի անդամները: Լրագրողի խոսքով` Քոբանիի քրդերը քաղաքն իրենց ձեռքն են վերցրել առանց ռազմական ուժի գործադրման` այն բանից հետո, ինչ սիրիական զորքերը հետ են քաշվել այս շրջաններից:

Թուրքական զինված ուժերը բերված են արտակարգ պատրաստականության` պատրաստ լինելով ցանկացած պահի իրականացնել ռազմական գործողություններ Սիրիայի նկատմամբ: Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ Թուրքիայի սահմանամերձ տարածքներում քրդաբնակ շրջանների անկախացման փորձերն իրականացնում է Քրդական բանվորական կուսակցության թևերից մեկը համարվող «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, թեպետ այն հրաժարվում է քրդական կուսակցության հետ որևէ առնչությունից:

Հայերեն

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են

ՀՀ վարչապետն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս