Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած պայթյուններից հայեր են զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում Զավարյան ազգային վարժարանի մոտակայքում հոկտեմբերի 4-ի երեկոյան 22:30-ի սահմաններում ռումբեր են պայթել, որի հետեւանքով երկու հալեպահայեր են զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանցից մեկը Հասմիկ  Տեր Ներսիսյան-Կիրակոսյանն է եւ մյուսը Պարսում Պարսումյանը, կան նաեւ վիրավորներ, որոնց թիվը դեռեւս ճշտված չէ: Վիրավորներն ամիջապես տեղափոխվել են հիվանադանոց: Ռեյիսյանը նշեց, որ շտապ օգնության մարմինը անմիջապես միջոցներ է ձեռնարկել` բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ եւ մինչեւ ուշ գիշեր աշխատանքներ են իրականացվել:

Մամլո խոսնակը նաեւ նշեց, որ պայթյունները մեծ նյութական վնասներ են հասցրել շրջակա շինություններին, բավական մեծ թվով բնակարաններ են ավերվել: Հոկտեմբերի 5-ի գիշերը ռումբ է պայթել նաեւ Սուլեյմանիա թաղամասում` կրկին մեծ նյութական վնասներ պատճառելով:

Ռեյիսյանի խոսքով` րոպեներ առաջ եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել Հալեպում, որի պատճառած վնասների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: 

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում