Թուրքիայում քուրդ պատգամավոր Բայդեմիրը չի զղջում Էրդողանին հայհոյելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» անդամ, քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ բացած եւ շահած դատական գործով ստանալիք փոխհատուցման 30 հազար լիրա գումարը հետ կստանա նրա աշխատավարձը կալանքի տակ դնելու միջոցով` ամեն ամիս աշխատավարձից 2 հազար լիրա բռնագանձելու պայմանով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk-ը` նշելով, որ Էրդողանը Բայդեմիրի նկատմամբ 50 հազար լիրա փոխհատուցման պահանջով եւս մեկ դատական հայց է ներկայացրել:

Առաջին դատական գործը Բայդեմիրի դեմ Էրդողանը բացել է 2009 թ-ի դեկտեմբերի 4-ին այն մեղադրանքով, որ Դիարբեքիրի քաղաքապետը հանրության առաջ ունեցած ելույթներից մեկում հայհոյել եւ վիրավորել է իր անձը:

Էրդողանը Բայդեմիրի դեմ երկրորդ դատական գործը հարուցել է քրդաբնակ շրջանների 20 քաղաքապետերի ձերբակալության առնչությամբ իր հասցեին արած նրա կոշտ հայտարարության պատճառով, որում Դիարբեքիրի քաղաքապետը Էրդողանին «ֆաշիստ» էր անվանել: Երկու դեպքում էլ Բայդեմիրը չի հրաժարվել եւ չի զղջացել իր «մեղքի» համար եւ հայտարարել է, որ Էրդողանին կփոխհատուցի «մինչեւ վերջին ղուրուշը»:

Հայերեն

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը