Հայաստանում զգում եմ, որ պապերիս հողում եմ ու ավելի զգացմունքային եմ դառնում. Միշել Լեգրան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզուր չեն ասում` տաղանդավոր հայը տաղանդավոր է ամեն ինչում: Այս խոսքն ավելի քան համապատասխանում է ֆրանսահայ կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահար Միշել Լեգրանին` ում կյանքի կենսափորձն ապացուցել է` տաղանդն այնպիսի բան է, որ բոլորն ունեն դրանից, սակայն ոչ բոլորն են կարողանում օգտվել:Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ:

-Պարո'ն Լեգրան, հոկտեմբերի 20-ին Հայաստանում կնշվի Ձեր ծննդյան 80-ամյակը: Ի՞նչ զգացողություններով կմասնակցեք հայրենիքում կազմակերպված հոբելյանական երեկոյին:

-Ամեն անգամ Հայաստան գալիս առաջին միտքը, որ ծագում է գլխումս, այն է, որ իմ պապերի հողում եմ եւ, ընդհանուր առմամբ, ինձ պատում է խոր հարգանքի զգացում: Ընդհանարապես, այդ օրերին դառնում եմ առավել զգացմունքային: Մինչեւ թուրքերի կողմից իրականացրած կոտորածները, մեր ցեղից Հայաստանում վերջինն ապրել է իմ պապը, ով այնուհետեւ փախել է Ֆրանսիա եւ ծնունդ տվել իմ մորը, այնուհետեւ հայությունը տարածվել է իմ եւ իմ երեխաների միջոցով: Ամեն անգամ Հայաստան գալով` ես կրկին վերապրում եմ այդ ամենը: Ցանկանում եմ սեղմել բոլոր հայերի ձեռքերը` ում հետ մենք կապված են անքակտելի կապերով: Հայաստանը մի երկիր է, որ շատ է ճնշվել, ապրել է բազմաթիվ դրամատիկ պահեր, ողբերգություններ, սակայն ուրախալի է, որ հիմա վերածնվում է:

-Մանկության տարիներին Ձեր հավատարիմ ընկերը դաշնամուրն է եղել: Այժմ այդ «պաշտոնն» ու՞մ եք վստահել:

-Այո դուք ճիշտ եք, դաշնամուրը միշտ եղել եւ շարունակում է մնալ իմ ընկերը:

-Ավելի քան 100 ձայնասկավառակ եք հասցրել թողարկել: Գո՞հ եք Ձեր ունեցած աշխատանքի արդյունավետությունից, թե՞ ավելին կարող էիք անել: Ապագայում ի՞նչ նորությունների սպասենք:

-Ես բավարարված եմ նրանով, որ կարողանում եմ գրել, ստեղծագործել: Բավարարված եմ իմ երաժշտությամբ, որը գտնում եմ, որ վատը չէ:Ապագայում եւս շարունակելու եմ իմ աշխատանքը, ստեղծել երաժշտություն` ինչպես միշտ եմ արել, շարունակելու եմ առաջընթաց արձանագրել: Հուսով եմ, որ դրանք կլինեն ավելի ու ավելի հետաքրքիր:

-Ստացել եք գրեթե բոլոր հնարավոր մրցանակները` 3 անգամ «Օսկար», 5 անգամ «Գրեմմի» եւ «Էմմի», 12 անգամ «Ոսկե գլոբուս»: Կա՞ մրցանակ, որի մասին երազել կամ երազում եք:

-Ինձ համար բոլոր մրցանակները հավասար են ու մեկ, կարեւորը մարդու ներքին աշխարհն է ու սիրտը, կարեւորը քո սեփական գործում միշտ առաջընթաց արձանագրելն է: Պետք չէ մոռանալ նաեւ այն հանգամանքի մասին, որ անհրաժեշտ է աշխատել սիրով:

-Երբ նայում եք անցյալին` ինչի՞ մասին եք ափսոսում: Ի՞նչը կցանկանայիք փոխել:

-Չէ, ոչնչի մասին չեմ ափսոսում: Արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար: Ես ընդհանրապես հետ չեմ նայում, անցյալն ինձ չի հետաքրքրում, քանի որ այն ինչ այսօր է, վաղը կդառնա երեկ:

-Եվ մեկ հարց Հայոց Ցեղասպանության առնչությամբ: Ֆրանսիայի ողջ հայությունը պայքարում է ժխտողականության դեմ: Ի՞նչեք կարծում, ի՞նչ արդյունքի կբերի այս պայքարը:

-Ֆրանսիայի հայերը մշատապես պայքարել են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Ֆրանսիայում: Պայքարել են նաեւ, որ իրենց երկիրը (նկատի ունի Հայաստանը) միտ շահած դուրս գա, ավելի ամուր եւ ուժեղ լինի: Աշխարհի բոլոր հայերը սկզբունքորեն պայքարում են, որ Ցեղասպանությունը ճանաչվի, ինչպես Շոայի (Հոլոքոստ) դեպքում էր:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա