Հալեպում կրակոցները զգալիորեն քչացել են. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակը սեպտեմբերի 30-ին եւ այսօր առավոտյան ավելի կայուն է եւ հանգիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց       Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ իրավիճակը բավական հուսադրող է, կրակոցների ձայները զգալիորեն քչացել են: Դրանք լսվում են հեռվից, հավանաբար ծայրամասերից: Ռեյիսյանը նշեց նաեւ, որ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հայկական դպրոցները կբացվեն:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը շարունակում են հետապնդել ապստամբ խմբավորումներին: Հալեպի Դանա գյուղում նրանք հայտանաբերել են զինյալների թաքստոցը եւ մեծ վնասներ հասցրել նրանց:

Թուրքիայի սահմանակից Հասաքե շրջանի Ղամիշլի քաղաքում սեպտեմեբրի 30-ին տեղի ունեցնած պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ, որոնց թիվը դեռեւս ճշտվում է: Պայթյունի հետեւանքով շրջակա շինությունները խոշոր նյութական վնասներ են կրել:

Առաջնորդարանի մամլո խոսնակի խոսքով` Ղամիշլիում պայթել է 1500 կիլոգրամ կշռող ռումբ, սակայն դեռեւս տեղեկություններ չկան` պայթյունից տուժածների մեջ հայեր կան, թե ոչ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: 

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը