Թուրքիան PKK-ի դեմ պայքարում այսուհետ կօգտագործի ամերիկյան ժամանակակից ուղղաթիռներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բինգյոլի շրջանում զինվորական շարասյան վրա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետեւանքով 10 զինվորներ կորցնելուց հետո այդ երկրի զինված ուժերի ղեկավարությունը որոշել է PKK-ի բախումների վայրեր զինվորներին այսուհետեւ փոխադրել ամերիկյան 60 տեղանոց Chinook հսկա ուղղաթիռներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, ԱՄՆ զինված ուժերից նման 10 ուղղաթիռներ գնելու մասին պայմանագիրն ԱՄՆ Կոնգրեսն արդեն վավերացրել է: Պայմանավորվածության համաձայն` ուղղաթիռները Թուրքիա պետք է մատակարարվեն 2015թ-ին, սակայն, սակարակությունների արդյունքում թուրքական կողմին հաջողվել է հասնել նրան, որ ուղղաթիռները Թուրքիա հասնեն առաջիկա 6 ամիսների ընթացքում: Ամերիկյան Chinook տեսակի փոխադրական 10 ուղղաթիռների համար Թուրքիան ԱՄՆ-ին պետք է վճարի մոտ մեկ միլիարդ դոլար:

Ուղղաթիռը 60 զինվորների հետ միասին կարող է տեղափոխել F-16 մարտական ինքնաթիռ, ավտոմեքենաներ, հրետանային համակարգեր: Նման ուղղաթիռներ օգտագործում են ԱՄՆ-ի, Հունաստանի, Անգլիայի, Իտալիայի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների բանակները: CH-47S տիպի Chinook ուղղաթիռներն ամերիկյան բանակի համար առաջին անգամ արտադրվել է 1962 թ-ին: Ուղղաթիռները կարող են թռչել եղանակային ցանկացած պայմանի ժամանակ: Ուղղաթիռներն ԱՄՆ բանակում կշահագործվեն մինչեւ 2040 թ-ը:

Հայերեն

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են

ՀՀ վարչապետն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս