Գիշերվա արյունալի մարտերից հետո Հալեպում իրավիճակը փոքր-ինչ խաղաղվել է. Ժիրայր Ռեյիսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրեին եւ ամբողջ գիշեր Հալեպում ընթացել են մարտեր ու ռուբեր են պայթել, սակայն արդեն մոտ մեկ ժամ է քաղաքում իրավիճակը հանդարտվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Հալեպի տարբեր թաղամասերում, այդ թվում` Սույելմանիայում եւ շրջակա տարածքներում, ռումբեր են պայթել` ահ ու սարսափ տարածելով բնակիչների շրջանում: Մարտերը շարունակվել են ողջ գիշեր եւ մինչեւ առավոտ բանակը ռմբակոծել է ընդդիմադիրների հավաքատեղիների ուղղությամբ:

Ռեյիսյանի խոսքով` պայթյունների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան, որոնց թիվը դեռեւս ճշտված չէ: «Մինչ այժմ հայկական շտապ օգնության մարմինը փորձում է տարբեր ուղղություններով ճշտել հնարավոր հայ վիրավորների կամ զոհերի վերաբերյալ տեղեկություններ,բարեբախտաբար, մինչ այս պահը որեւէ տեղեկություն չի ստացվել»,- նշել է մամլո խոսնակը:Հայաշատ Նոր գյուղ թաղամասում եւս կրակոցներ են եղել, իսկ Բուսթան Բաշայի մեջ գտնվող հայկական ծերանոցը, որը մի քանի անգամ նյութական վնասներ է կրել, բարեբախտաբար, հերթական բախումների հետեւանքով մարդկային կորուստներ չի կրել:

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ին խոշոր հարձակումներ են սկսել Հալեպում` ավելացնելով, որ վճռական պաքար է մղվում նախագահ Բաշար Ասադի զորքերին վռնդելու համար: Տարբեր ընդդիմադիր խմբավորումների անդամներ մատնանշել են, որ արյունալի բախումներ տեղի են ունեցել 14 շրջաններում: YouTube-ում տեղադրված տեսանյութի մեջ ընդդիմադիր ղեկավարներից Կադիր Սալեհը հայտարարել է վճռական պայքարի մեկնարկի մասին: Նրա խոսքով` Ասադի ուժերի դեմ ուղղված հարձակումն այժմ սկսվել է բոլոր ճակատներով:

Այս կապակցությամբ Ռեյիսյանը նշեց, որ կառավարական ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ ոք ոքի թույլ չեն տա խանգարել ժողովրդի անդորրը` ավելացնելով, որ ժողովուրդը չպետք է մտահոգվի նման հայտարարությունների համար:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով արդեն զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը