Եթե ՄԱԿ-ը երրորդ բանաձեւն ընդունի Իրանի դեմ, Թեհրանը կվերանայի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երրորդ բանաձեւն ընդունի Իրանի դեմ, լուրջ հարված կհասցվի Թեհրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությանը: «Եթե ՄԱԿ-ը երրորդ բանաձեւն ընդունի Իրանի դեմ, մենք այլ դիրք կբռնենք ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության հարցումե,-հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Մուհամեդալի Հուսեյնին: