Տարածաշրջանային

Էրդողան. Թուրքիան որոշում է ընդունել ռազմական գործողություն իրականացնել

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան որոշում է ընդունել ռազմական գործողություն իրականացնել, այլ ոչ թե գտնվել պատերազմի շեմին: Այս հայտարարությամբ այսօր Վաշինգտոնում հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ կայացած բանակցություններից հետո: «Մենք պատերազմի շեմին չենք, մենք որոշում ենք ընդունել անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելե,-ասել է Էրդողանը: «Ես հատկապես ընդգծում եմ, որ այն, ինչ մենք պատրաստվում ենք իրականացնել, դա գործողություն է: Դրա բնույթը քաջ գիտեն մասնագետներն ու գլխավոր շտաբի ներկայացուցիչներըե: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման՝ վարչապետը նաեւ նշել է, որ «Նույնիսկ հնարավոր չի համարումե այն, որ այդ քայլը «դժբախտությունների պատճառե կդառնա Թուրքիայի հարավ-արեւելքում եւ ամբողջ երկրում: «Եթե ռազմական գործողություն իրականացվի, ապա այն ուղղված կլինի բացառապես Քրդական աշխատավորական կուսակցության դեմ եւ քաղաքացիական բնակչությանը չի վնասիե,-հայտարարել է Էրդողանը: Նա ասել է, թե Անկարան «շատ է կարեւորում ԱՄՆ- ի կողմից հետախուզական տվյալների տրամադրումըե եւ նշել է, որ «Թուրքիան իր դաշնակիցներից արդյունավետ համագործակցություն է ակնկալում ՔԱԿ-ի դեմ մղվող պայքարումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում