Հալեպի Նոր գյուղից բնակչության տարհանման հայտարարություն չի արվել. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Նոր Գյուղ (Միդան) շրջանը վտանգավոր վիճակում է հայտնվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Նրա խոսքով` բախումները Միդանում շարունակվում են նաեւ այս պահին: «Բնակիչներից շատերը, այդ թվում` հայեր եւ արաբներ, վախից եւ անապահով վիճակից տեղափոխվում են առավել անվտանգ թաղամասեր: Ավելի ապահով վայրեր տեղափոխվել ցանկացող մարդկանց կամքին ոչ ոք չի բռնանում»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Միդանից բնակչության տարհանման առնչությամբ կառավարության արած կոչի մասին լուրերին, ապա Ռեիսյանը հերքեց դրանք` նշելով, որ նման հայտարարություն չի եղել:

Մամլո խոսնակը տեղեկացրեց նաեւ, որ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում ռումբ է պայթել, որի հետեւանքով շինությունը նյութական վնասներ է կրել: Մոտակայքում ռումբերի պայթյուններից վնասվել են նաեւ հայկական այլ հատատատություններ եւ շինություններ:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից«Արմենպրես»-ը տեղեկացավ, որ բախումներ են ընթանում նաեւ Գյուլբենկյան հիվանդանոցի, մզկիթի մոտակայքում:Հալեպահայերը նշում են, որ Նոր գյուղի շրջանն այժմ ավելի ապահով է, քան Թելեֆոն Հաուայե շրջանը, որտեղ այժմ բախումներ են ընթանում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը