Սպորտ

Հայաստանը կընդունի 2015 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կընդունի 2015 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, ըստ ամենայնի, կանցկացվի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2014 թվականին Երեւանում կանցկացվի նաեւ Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, որը նվիրված է լեգենդար շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին:

Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականն աշխարհի թիմային առաջնության գործող չեմպիոնն Է. այս կոչումը մեր հավաքականը նվաճել է 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում կայացած առաջնությանը: Շախմատի աշխարհի թիմային հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2013 թվականին Թուրքիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում