1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշի գյուղի մոտ,տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Այս մասին տեղեկություն է ստացվել սեպտեմբերի 5-ին` ժամը 08.31-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սքանիա» մակնիշի TDT861 BA464 կցորդով պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:Պատահարի հետևանքով վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1967 թ. ծնված Էլգաջա Էնգելաձեն արգելափակվել է խցիկում:
Դեպքի վայր ժամանած ավտոկռունկի օգնությամբ փրկարարները բարձրացրել են բեռնատարը և դուրս բերել վարորդին: Տուժածին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը միջին ծանրության է: