Բուդապեշտում ցուցարարները մեղադրել են երկրի կառավարությանը հասարակությանը «սպանել» սովորեցնելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում Հունգարիայի խորհրդարանի առաջ ավարտվել է բազմամարդ բողոքի ցույցը, որով դատապարտվել է Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը:

Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Արայիկ Գրիգորյանը` Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանի կազմակերպած ցույցի մասնակիցների թիվը հասել է երեք հազարի: «Ցույցին հիմնականում մասնակցում էին ազգությամբ հունգարներ, ովքեր պահանջում էին երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը: Հունգար ժողովրդի մոտ Սաֆարովին արտահանձնելու որոշումն ընկալվել է որպես հանցագործություն, և զանգվածային լրատվամիջոցները, և հասարակությունը քննադատաբար է մոտենում Հունգարիայի կառավարության այդ քայլին: Հունգար ժողովուրդը մեղադրում է կառավարությանը` հասարակությանը «սպանել» սովորեցնելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` մեկ ժամ տևած բողոքի ցույցի մասնակիցները ներողություն են խնդրել հայ ժողովորդից և հույս հայտնել, որ երբևէ կարժանա եղբայրական հայ ազգի ներողամտությանը: Ցույցի մասնակիցները պարզել են «Հունգարացիների պատիվը վաճառքի առարկա չէ», «Մենք ներողություն ենք խնդրում հայերից» վերտառությամբ պաստառներ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն

Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը

Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել

Իրանը հերքել է Թրամփի պնդումները, որ շուտով համաձայնագիր կկնքվի

Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանուկյանի տանը

ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

Ախուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2026

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ