«Արտույտների ագարակը» գրքի իտալահայ հեղինակը Գլենդելում կներկայացնի իր նոր` «Ճանապարհ դեպի Զմյուռնիա» աշխատությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալահայ վիպագիր Անտոնիա Արսլան սեպտեմբերի 27-ին Գլենդելի հանրային կենտրոնական գրադարանում կներկայացնի «The Road to Smyrna» (Ճանապարհ դեպի Զմյուռնիա) իր նոր աշխատությունը:
Ինչպես փոխանցում է Արմենպրես-ը` վկայակոչելով Asbarez-ը, գիրքն առնչվում է Հայոց ցեղասպանությանը եւ պատմում է սպանդի ժամանակ ընտանեկան իրերը Հայաստանից Իտալիա տեղափոխելու դժվարություններին դիմակայող` հեղինակի հոր մասին: Անտոնիա Արսլան նաեւ «The Skylark Farm» (Արտույտների ագարակը) գրքի հեղինակն է, որի հիման վրա ավելի ուշ ֆիլմ է նկարահանվել եւ թարգմանվել 20 լեզուներով:
Հեղինակն աշխատությունը կներկայացնի անգլերենով, սակայն այն հասարակության որոշ շրջանակների կներկայացվի նաեւ հայերենով:
Աշխատության օրինակները հեղինակի մակագրմամբ կբաժանվեն միջոցառման ներկաներին: