Սիրիայում հայ ընտանիքի սպանության լուրը չի հաստատվում, իսկ Հալեպում վիրավորված Մեսրոպ Չինչինյանը մահացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում վեց հոգանոց հայ ընտանիքի սպանության լուրը չի հաստատվում: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Օգոստոսի 29-ին տեղեկություն էր տարածվել, որ զինված խմբավորումը Դամասկոսի Զամալքա արվարձանում քաղաքացիների է առեւանգել, որոնց թվում` նաեւ կանանց: Առեւանգվածները սպանվել են քաղաքացիների աչքի առջեւ, դիերը` հավաքվել Աշ շեյխ Ասքար մզկիթում: Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել էին, թե մզկիթում հայտնաբերվածների թվում հայերի վեց հոգանոց ընտանիքի անդամներ են:

Հալեպահայերը տեղեկացնում են նաեւ, որՀալեպի Սաբաա Բահրաթ թաղամասում` իր գրասենյակում, շուրջ երկու շաբաթ առաջ ծանր վիրավորված Մեսրոպ Չինչինյանը մահացել է:Թեեւ հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա վիրահատվել էր եւ վիճակը կայուն էր, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը: Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը:

Սիրիայի զինված ուժերը շարունակում են Դամասկոսի Զամալքա արվարձանում հետապնդել զինված խմբավորումներին: Բախումների արդյունքում զինյալներից շատերը սպանվել եւ վիրավորվել են, առգրավվել է մեծ քանակությամբ զենք, այդ թվում` իսրայելական արտադրության նռնակներ:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:Մինչ օրս Հայաստան են ժամանել շուրջ 1900 սիրիահայեր:ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը մինչ այժմ դիմել է սիրիահայ 47 ընտանիք` 91 անդամներով, որոնցից 20 ընտանիք (46 հոգի) ապահովվել է ժամանակավոր կացարանով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում