Պոլսահայ դերձակը խաղաղությանն ուղղված շարժում է սկսել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ դերձակ 52 -ամյա հայազգիՖիլոր Ուլուք Բենլին շարժում է սկսել` ընդդեմ Թուրքիայում ահաբեկչության ու աշխարհում տեղի ունեցող պատերազմների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Sondakika.com կայքը, Բենլիի նախաձեռնած շարժումը, որն արդեն հասցրել է լայն տարածում ստանալ ամբողջ Թուրքիայում, ստացել է «Մի կտոր էլ դու կապիր խաղաղությանը» անվանումը: Շարժման մասնակիցները խաղաղության կոչեր են գրում սպիտակ կտորների վրա, որոնք, ըստ շարժման հեղինակ Բենլիի, ուղարկվելու են Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Նա նշել է, որ Թուրքիայում շարժումն արդեն ունի տասը ներկայացուցչություն. եւս 32-ը ներկայացուցչություններ են գործում աշխարհի տարբեր երկրներում` Ճապոնիայից մինչև Նոր Զելանդիա:

«Մինչ օրս մեծ քանակությամբ հաղորդագրություններ են եղել, որոնք վերաբերել են Սիրիայում պատերազմական իրավիճակին, ինչպես նաև Թուրքիայում մեծ չափեր ընդունած ահաբեկչությանը»,-նշել է Բենլին: Նա ավելացրել է նաեւ, որ կտորի գույնի ընտրությունը պատահական չէ. սպիտակը խորհրդանշում է մաքրությունն ու խաղաղությունը:

Հայերեն