Հասարակական

Արամ Առաջին կաթողիկոսը հորդորում է լծվել սիրիահայության օգնության գործին

2 րոպեի ընթերցում

Արամ Առաջին կաթողիկոսը հորդորում է լծվել սիրիահայության օգնության գործին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի եւ Ազգային Կենտրոնական վարչության ծավալած աշխատանքներում շարունակվում է առաջնահերթ տեղ գրավել սիրիահայերին առնչվող հարցերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez պարբերականը, վեհափառը շարունակում է մշտական կապի մեջ մնալ Սիրիայի հայոց հոգեւոր եւ համայնքային պատասխանատուների հետ: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի (Խաղողօրհնեք) առթիվ` հայրապետական պատգամի մեջ վեհափառը կոչ էր արել օժանդակություն ցուցաբերել սիրիահայությանը` հավելելով, որ «Սիրիայի հայկական գաղթօջախը պատմական գաղութ է, որը հատուկ կարեւորություն ունի թե' Հայաստանի, թե' Սփյուռքի համար: Հետեւաբար` այն պահպանելը համահայկական խնդիր է»:

Այնուհետ, թեմերին ուղղված նամակով վեհափառը հորդորել է անմիջապես լծվել սիրիահայության օգնության գործին: Օգոստոսի 26-ին Ազգային Կենտրոնական վարչության ժողովի ժամանակ դարձյալ քննարկվել է սիրիահայության դրությունը: «Հարկ է լինել արթուն, զգոն եւ զգույշ: Այս իրավիճակում պետք չէ անտեսել թուքական գործոնը»,-նշել է վեհափառը: Նա նաեւ հիշեցրել է, որ հայ ժողովրդի զավակները, որտեղ էլ որ լինեն` անձնատուր են խաղաղությանը, ազատությանը, արդարությանը, ինչպես նաեւ կրոնի, մշակույթի եւ ազգերի խաղաղ գոյատեւմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում