Սիրիայի զինված ուժերն ընդդիմադիրների նկատմամբ նոր հաջողությունների են հասել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին Համայի թաղամասերում եւ մոտակա գյուղերում: Տեղի բնակիչների հետ համագործակցության շնորհիվ` կառավարական ուժերին հաջողվել է ձերբակալել տասնյակ զինյալների, ոչնչացնել նրանց զինապահոցները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հետապնդումները եւ բախումները շարունակվում են նաեւ Հալեպի թաղամասերում: Հալեպի ալ Իզաա թաղամասում զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերը, նրանցից շատերը ձերբակալվել են: Մեծ թվով զինյալներ են ոչնչացվել Կուստուլ Հարամի եւ Սեյֆ ադ Դաուլա թաղամասերում, նաեւ կանխվել է զինված խմբավորման մուտքը Հալեպի ալ Միդան թաղամաս: Զինյալների խումբ է հայտնաբերվել Շեյխ Խադար թաղամասի դպրոցում, որոնցից շատերը եւս ձերբակալվել են:

Զինված բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Ադնան, Մարաա, ալ Աթարիբ գյուղերում: Զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերով լի 40 մեքենաներ:Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա գյուղաքաղաքում, որտեղ հիմնականում սուննիներ են բնակվում, բախումների հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւս 200-ը վիրավորվել են:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստանումկացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում