Սիրիայում բախումների զոհ է դարձել 38-ամյա Արսեն Ղշփոլադյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բաբ Շարկղի թաղամասում օգոստոսի 18-ի առավոտյան հայկական գերեզմանատան մոտակայքում կառավարական զորքերի եւ ընդդիմադիր զինյալների միջեւ բախումների ժամանակ վիրավորվել է 38-ամյա Արսեն Ղշփոլադյանը: Հիվանդանոց տեղափոխելուց հետո, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Զոհվածը քաղաքացիական անձ է:

Հալեպում եւս կառավարական ուժերի եւ ընդդիմության միջեւ բախումները շարունակվում են հայկական թաղամասերի հարեւանությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից, արդեն մեկ շաբաթ ինտերնետ կապը չի գործում, սակայն 2 օր է` հալեպահայերն այդ բացը փորձում են լրացնել բջջային հեռախոսների միջոցով: Հալեպահայերը տեղեկացրել են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բախումների հետեւանքով զոհվել է Սիրիայի ավելի քան հազար քաղաքացի: Երկու օր առաջ ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորված մեր հայրենակից Մեսրոպ Չինչինյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին Հալեպի Սեյֆ ադ Դաուլա թաղամասում, որտեղ տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալները մեծ կորուստներ են կրել: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Քալլասա թաղամասում, որտեղ զինյալներ են ձերբակալվել, որոշներն էլ փախուստի են դիմել, ինչպես նաեւ Բուսթան ալ Բաշա, Կաստալ ալ Հարամի, Ուջա ալ Ջոբ, Հանանու թաղամասերում:

Հայկական համայնքը մեկ տասնյակից ավելի զոհ է տվել, այդ թվում` սիրիական բանակի զինվորներ:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը