Մշակույթ

Ախալցխայում տեղադրվել է Շառլ Ազնավուրի աստղը

1 րոպեի ընթերցում

Ախալցխայում տեղադրվել է Շառլ Ազնավուրի աստղը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախալցխայի «Ռաբատ» վերականգնված ամրոցի տարածքում, որի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, տեղադրվել է աշխարհահռչակ հայազգի շանսոյե Շառլ Ազնավուրի աստղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, երեկ երեկոյան Ախալցխայում ամրոցի բացման կապակցությամբԱզնավուրը շքեղ համերգով է հանդես եկել:

Համերգին ներկա են եղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլինին տիկնոջ՝ Սանդրա Ռուվոսի հետ, ինչպես նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ: Ազնավուրը կատարել է իր բազմաթիվ հիթերը: Համերգից հետո Ազնավուրի աստղի բացումը կատարել են Միխայելի Սահակաշվիլին և անձամբ աշխարհահռչակ շանսոյեն:

Ազնավուրի' Ախալցխայում համերգ տալը պատահական չէ, քանի որ, ինչպես հայտնի է, երգչի հայրն այնտեղ է ծնվել: Նրա ծնողները հետագայում Ֆրանսիա են գաղթել եւ մտադիր են եղել մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով' ստիպված մնացել են Ֆրանսիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում