1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր միավորված ընդդիմությունը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան վերսկսել է նախագահի պաշտոնաթողության պահանջով: Այսօր ակցիայի հինգերորդ օրն է, խորհրդարանի շենքի մոտ վերստին մի քանի հազար մարդ է հավաքվել: Ընդդիմության ներկայացուցիչները բազմության միջով տարել են նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պատկերող տիկնիկը՝ «Հիտլերի բեղիկներովե: «Սահակաշվիլին, Մերաբիշվիլին եւ Բոկերիան մարտահրավեր են նետում մեզ: Լուրեր են տարածվում ակցիայի դադարեցման մասին, որոնք գալիս են խորհրդարանական մեծամասնությունիցե,- բացելով հանրահավաքն ասել է պահպանողական Զվիադ Ձիձիգուրին: «Մենք չենք պատրաստվում ցրվել, տեսնենք՝ ում նյարդերն են ավելի ամուր: Մնալու ենք մինչեւ վերջ, նույնիսկ կյանքի գնովե,-ասել է Ձիձիգուրին: