Միջազգային

Սիրիահայ զինծառայող երիտասարդը մեկ շաբաթից ավելի անհայտ կորած է

2 րոպեի ընթերցում

Սիրիահայ զինծառայող երիտասարդը մեկ շաբաթից ավելի անհայտ կորած է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում վերջին շրջանում շատացել են տարբեր ազգերի` հայերի, քրդերի, արաբների առեւանգումները` անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, անվտանգության մարմինների չափազանց զբաղվածության պատճառով երկրում ավելացել են ավազակային խմբավորումները, որոնք էլ իրականացնում են առեւանգումները:Ըստ Էլմաջյանի, սակայն, նման առեւանգումները ուղղված չեն կոնկրետ մեկ ազգի դեմ:

Քեսաբահայ Խաժակ Աբելյան անունով երիտասարդի մասին արդեն 8-րդ օրն է տեղեկություններ չկան: Հայ երիտասարդը ծառայում էր Սիրիայի Զինված ուժերում` Հալեպ քաղաքում:

Օգոստոսի 9-ին տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Լիբանանի սահմանի մոտակայքում հայ երիտասարդ է առեւանգվել, որի ազատ արձակման համար մեկ միլիոն սիրիական լիրա են պահանջում: Նազարեթ Էլմաջյանի խոսքով` լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է այսօր նրան ազատ արձակեն:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հալեպի Բաբ ան Նասր, Սաբաա Բահրաթ, Բաբ Ժնեյն, Բաբ ալ Հադիդ եւ Ասիլիյա թաղամասերը եւս մաքրվել են ապստամբներից: Նշված թաղամասերի բնակիչները դուրս են եկել փողոցները` ողջունելով զինծառայողներին: Կառավարական զորքերը ապստամբներին մեծ վնասներ են հասցրել նաեւ Հալեպի Հանանու, Խան ալ Ուազիր, Բուսթան ալ Բաշա, Հալաբ Ջադիդ Բաբ ան Նեյրաբ թաղամասերում, որտեղ ոչնչացվել են նրանց մեքենաները, զենքերը, նաեւ ձերբակալվել են մեծ թվով ապստամբներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում