Երևան-Սևան մայրուղու շտապ բժշկական օգնության բրիգադներն օգնություն են ցուցաբերել 14 հոգու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներն անցած տասն օրերին անհրաժետ առաջին բուժօգնություն են ցուցաբերել 14 դեպքում։Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մեկական վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա: Երկու դեպքում էլ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողները տեղափոխվել են հիվանդանոց (առաջինը սալջարդով՝ Սևանի հիվանդանոց, երկրորդը՝ գանգուղեղային տրավմայով՝ (անձնական տրանսպորտով) Աբովյանի հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Այս օրերին Երևան-Սևան մայրուղում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին երեքական ուղևորներ դիմել են հիպերտոնիկ կրիզի կապակցությամբ։ Համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվել նաև թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի (1 տարեկան 8 ամսական երեխա) մեկական դեպքերում։

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Երևան-Սևան մայրուղում շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները