Իլհամ Ալիևը գլխիկոր հեռացել է օլիմպիական դահլիճից Ջուլֆալակյան-Ահմադով գոտեմարտից առաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լոնդոնի օլիմպիական խաղերի` օգոստոսի 5-ին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը լքել է դահլիճը` չսպասելով նույն փուլում հանդես եկող ադրբեջանցի մարզիկի գոտեմարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ կիսաեզրափակչում ադրբեջանցի ըմբիշ Էմին Ահմադովի հետ մրցամարտից առաջ դահլիճում գտնվող Ալիեւն ըմբշամարտի մասնագետներին հարցրել է` «արդյոք ուժեղ է Հայաստանի մասնակիցը, եւ ստանալով «հա, շատ» պատասխանը` որոշել է «սուսուփուս» հեռանալ դահլիճից մինչեւ գոտեմարտի սկսվելը»:

Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ: Ջուլֆալակյանը եզրափակչում դժվարին պայքարում չկարողացավ հաղթանակ տանել Ռուսաստանը ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Ռոման Վլասովի նկատմամբ, սակայն մինչ եզրափակիչ հասնելը Արսենը նախ առավելության էր հասել Ղրղզստանը ներկայացնող Դանիար Կաբոնովի, բելառուս Ալեքսանդր Կիկինովի, իսկ կիսաեզրափակչում` ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ:

Արսենն իր էջում նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին եւ նշել. «Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ այդքան շատ մարդու «ստիպել» հպարտանալու մեր երկրով եւ ազգով»:

Հայերեն Русский

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները