Միջազգային

Սերգեյ Լավրով. «Եռյակըե լավ հիմք է մշակել Կոսովոյի վերաբերյալ որոշում ընդունելու համար

1 րոպեի ընթերցում

ԼՅՈՒԲԼՅԱՆԱ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի հիմնախնդրով զբաղվող բանակցորդների Շփման խմբի «եռյակըե լավ հիմք է մշակել երկրամասի կարգավիճակի հարցի լուծման համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Լյուբլյանայում ելույթ ունենալով Սլովենիայի իր պաշտոնակից Դիմիտրի Ռուպելի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Լավրովը նշել է, որ «անհրաժեշտ է չկանխորոշել բանակցությունների արդյունքը եւ հրաժարվել բանակցություններ վարելու համար ամրագրված ժամկետներիցե: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է հասկանան, որ Կոսովոյի հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակներից ոչ մեկը հաջողված չի լինի, եթե համաձայնություն ձեռք չբերվի Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում