Հասարակական

Զգացական հայտարարությունների փոխարեն Արամ Ա կաթողիկոսն առաջարկում է իրապես զորավիգ լինել սիրիահայությանը

2 րոպեի ընթերցում

Զգացական հայտարարությունների փոխարեն Արամ Ա կաթողիկոսն առաջարկում է իրապես զորավիգ լինել սիրիահայությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը շարունակում է կապ հաստատել Սիրիայի հայության հոգեւոր եւ համայնքային պատասխանատուների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունից:

Վեհափառ հայրապետը մեծ ուշադրությամբ է հետեւում նրանց կատարած աշխատանքներին: Ծանոթանալով նաեւ սիրիահայ ընտանիքների առջեւ ծագած տնտեսական դժվարություններին` Վեհափառը գումար է հատկացրել Ազգային Առաջնորդարանին սննդի եւ այլ կարիքների համար:

Արամ Ա Կաթողիկոսն ընդգծել է սիրիահայերին օգնելու անհրաժեշտությունը:

«Միջին Արեւելքի հայկական գաղութների կենսունակության պահպանումն առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության` կանգուն մնաց: Նույնը պետք է կատարի նաեւ Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ լինել Սիրիայի հայությանը, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել դժվարությունները»,- ասել է Վեհափառը:

Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել նաեւ Սիրիայի ազգային վարժարանների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում